Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Սուրբ վայրերում. Վատիկանից Երուսաղեմ

Սուրբ վայրերում. Վատիկանից Երուսաղեմ
10.04.2018 | 00:41

Օրերս Վատիկանում տեղի է ունեցել գործարար Արթուր Ասատրյանի հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Հանդիպման լուսանկարները հրապարակել է Արթուր Ասատրյանի բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:


Այս տեղեկությունը հիշեցրեց մեր այցելությունն Իսրայել՝ Սուրբ հողեր, որտեղ իրենց հիշատակն են թողել Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) և նրա ընտանիքը։ Երուսաղեմում գտնվող եկեղեցիներում ու դրանց հարակից տարածքներում ամեն ինչ դարերի պատմություն ունի, չես տեսնի նոր կառուցված որևէ բան։ Այդ հնամենիությունը խախտում են միայն Ասատրյանների ընտանիքի տեղադրած խաչքարերը։ Ասում են՝ Իսրայելում Ասատրյանների տեղադրած խաչքարերը մի քանիսն են, դրանցից մեկը մենք տեսանք Երուսաղեմում գտնվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու, որտեղ գտնվում է Աստվածամոր գերեզմանը, բակում։ Երկրորդը՝ Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցու բակում։ Այս եկեղեցում են գտնվում Սուրբ Հակոբ առաքյալի գլուխն ու Հակոբ տեառնեղբոր մարմինը։ Մեր հարցին՝ ինչպես են կարողացել խաչքարերը տեղադրել նման վայրերում, պատասխանեցին՝ եկեղեցիներին ցուցաբերած աջակցության շնորհիվ։


Հարության տաճարում՝ Հիսուսի գերեզմանի վերևում, կախված են 12 կանթեղներ։ Դրանցից մեկն է մշտավառ։ Ասում են՝ դա Ասատրյան ընտանիքի անվանական կանթեղն է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ